BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ամանորյա անակնկալ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաների համար

Ամանորյա անակնկալ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաների համար
28.12.2015 | 19:10

Ծաղրածու, Ձմեռ պապ, փուչիկներ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժող երեխաները բժիշկներից բացի դեկտեմբերի 28-ին շփվեցին նաև ամանորյա միջոցառման հերոսների հետ:

Անակնկալը նրանց համար պատրաստել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը: Ամանորին ընդառաջ պոլիկլինիկայում հաշվառված, հիվանդանոցում բուժվող և ծանր հիվանդություններից ապաքինված շուրջ 150 երեխաներ մասնակցեցին ամանորյա միջոցառման և արժանացան նվերների: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը ամանորյա այցելություններ է իրականացնում նաև սահմանապահ համայնքներ և զորամասեր. «Հիմնադրամն առանձահատուկ ծրագրեր ունի սահմանապահ համայնքներում ապրող երեխաների, սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների համար: Ամանորին ընդառաջ մի քանի այցելություններ արդեն կազմակերպվել են զորամասեր: Սակայն նման ձևաչափով ծրագիր երեխաների համար առաջին անգամն է իրականացվում: Այս երեխաները Ամանորն անցկացնելու են հիվանդանոցի պատերի ներքո, ուստի մեր նպատակն է անել այնպես, որ նրանք շատ մեծ տարբերություն չզգան հիվանդանոցի պատերի ներքո ամանորյա տոները նշելու հարցում»:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը, կարևորելով նման միջոցառումներն, ասաց. «Մեր առաքելությունն է երեխաներին վերադարձնել առողջությունը: Սակայն մենք միայն դրանով չենք սահմանափակվում: Երեխաները, որոնք գտնվում են հիվանդանոցում, մշտական աջակցության կարիք ունեն: Մեր նպատակն է հիվանդանոցում գտնվելու օրերը երեխաների համար տոնական դարձնել»:
ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը տեղեկացրեց, որ այն բալիկները, որոնք բուժման առանձնահատկությունից ելնելով, չեն կարողացել մասնակցել տոնական ծրագրին, իրենց ուշադրությունից դուրս չեն մնա. անձամբ կայցելեն նրանց հիվանդասենյակներ: Անի Ռափյանը շեշտեց. «Ծրագիրն ավանդական է, և մենք՝ որպես ապագա բժիշկներ, առավել քան պետք է ուշադիր լինենք փոքրիկների նկատմամբ»:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ